Ինձ մոտ հարց է առաջացել, թե ինչու Փաշինյանը չմասնակցեց Բայդենի կազմակերպած հրաժեշտի ընդունելությանը՝ Նյու Յորքում:
Ըստ ընդունված կարգի, ԱՄՆ նախագահը ընդունելության է հրավիրում ՄԱԿ անդամ պետությունների ղեկավարներին, ովքեր մասնակցում են ԳԱ նստաշրջանին:
Այս տարի հարյուրավոր երկրների ղեկավարներ մասնակցել են այս ընդունելությանը, որը տեղի է ունեցել Մետրոպոլիտեն թանգարում սեպտեմբերի 25-ին՝ երեկոյան ժամը 18:00-ին:
Այդ օրը Փաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ, սակայն Էրդողանը ավարտելով բոլոր հանդիպումները մեկնել է ԱՄՆ-ից, չմասնակցելով ընդունելությանը:
Կարծում եմ` այդ ընդունելությանը չմասնակցելն անհարգալից վերաբերմունք էր հեռացող նախագահի հանդեպ:
«Մեկա դու գնացող ես» մոտեցումը սխալ էր:
Բայդենին պետք է հանդիպեր, թեկուզ կարճատև զրույց ունենար:
Էլ չեմ ասում, թե անձամբ ինչ աննախադեպ աջակցություն է ստացել հեռացող Բայդդնի վարչակազմից:
Հաջորդ կարևոր պահը. Մեր նախկին դեսպններն ու նախարարներն էլ կփաստեն, որ հեռացող պաշտոնյաները իրենց գործընկերներին հարցնում են «I have limited time left in office. What can I do for you?»: Իհարկե այստեղ ԱՄՆ-ից կարելի է ինչ-որ բան խնդրել և ստանալ, ինչպես հաճախ արել են աշխարհի տարբեր առաջնորդներ, այդ թվում մեր նախկին երեք վարչակազմերի ներկայացուցիչները:
Իհարկե, նման բաների մասին Մակունցը պետք է գլխի գցեր Փաշինյանին, եթե իհարկե տեղյակ է նման բաներից:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ